ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մշակույթի զարգացումը էֆեկտիվության ու հաջողության հասնելու առանցքային գործոնն է

Մշակույթի զարգացումը էֆեկտիվության ու հաջողության հասնելու առանցքային գործոնն է
11.09.2024 | 17:01

Ես հաճախ եմ մտածում էֆեկտիվության մասին, լինի դա անհատի, ընկերության կամ պետության մակարդակում։ Բիզնես աշխարհում մի հայտնի արտահայտություն կա. «Մշակույթը նախաճաշին կուլ է տալիս ռազմավարությունը»։ Այսինքն, կազմակերպության կամ պետության ներքին մշակույթը միշտ ավելի ուժեղ է, քան ցանկացած ռազմավարություն, որքան էլ որ այն խոստումնալից կամ հիմնավորված թվա։ Սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում «մշակույթն» այս համատեքստում:

Մշակույթը ներառում է այն արժեհամակարգը, համոզմունքները, վարքագիծը և աշխատանքային մոտեցումները, որոնք ձևավորվում են կառույցի ներսում: Դա այն է, թե ինչպես են մարդիկ աշխատում միասին, ինչպես են շփվում միմյանց հետ, ինչպես են վերաբերվում իրենց խնդիրներին և մարտահրավերներին:

Այս արժեքները և վարքագիծը, ի վերջո, որոշում են, թե ընկերությունը կամ պետությունը որքան լավ կկարողանա իրականացնել իր ռազմավարությունը: Եթե չկա զարգացած մշակույթ, որտեղ առկա են վստահություն, համախմբվածություն և պատասխանատվության բարձր զգացում, նույնիսկ ամենալավ պլանավորած ռազմավարությունն անկատար կմնա։ Արդյունավետությունը կախված է ոչ միայն լավ մտածված ռազմավարությունից, այլ առաջին հերթին այն մշակույթից, որով կառույցը գործում է։ Եթե մշակույթը թույլ է, կառույցը չի կարող առաջ շարժվել արդյունավետորեն։

Հետևաբար, թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների, և թե՛ պետությունների համար մշակույթի զարգացումը էֆեկտիվության ու հաջողության հասնելու առանցքային գործոնն է: Առանց դրա զարգացումներն ու ռազմավարությունները դատապարտված են անհաջողության։

Բոլոր արդյունավետ ընկերությունների և պետությունների հիմքում ընկած է այդ ձևավորված մշակույթը, որը մշտապես ապահովում է երկարատև ու կայուն արդյունքներ։

Հարություն Ղուկասյան

Դիտվել է՝ 3240

Մեկնաբանություններ